top of page

Թշնամին ավելի քան 15 րոպե կրակել է․ Չինարիի բնակիչը՝ գիշերը տեղի ունեցածի մասին

  • Nov 18, 2021
  • 1 min read

ree

«Երեկոյան՝ ժամը 11։00-ի սահմանում, թշնամին սկսեց կրակել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչներից մեկը։


Մեր զրուցակցի խոսքով՝ կրակոցները տևել են 15-20 րոպե և լսվել են գյուղում։


«Կրակոցները մեզ համար նորություն չեն, չենք վախենում, բայց այս անգամ գյուղի ուղղությամբ չեն կրակել։ Թշնամին լռեցի, երբ մեր զինծառայողները պատասխան կրակ բացեցին»,- ասաց նա։

Բնակչի խոսքով, այնքան են կրակոցների ձայներ լսել, որ արդեն տարբերում են զինատեսակները, որոնք կիրառում է թշնամին․


«Այս անգամ թշնամին փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներից էր կրակում, խոշոր տրամաչափի զինատեսակներ չի կիրառել»։


Նշենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page