Կառավարությունը կրճատել է առողջապահության ամենակարևոր ճյուղերի ֆինանսավորումը․ փաստեր

Առողջապահության բյուջեն կազմելիս կառավարությունը կատարել է առանցքային փոփոխություններ, որոնց արդյունքում պակասել է մի շարք կարևոր ոլորտների ֆինանսավորումը։ Եվ, չնայած դրանք առողջության պահպանման խիստ կարևոր ճյուղեր են, փոփոխությունների հիմնավորումները բացակայում են բոլոր փաստաթղթերում։
Այդպիսով, առավել ցայտուն նվազել է «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի ֆինանսավորումը։ Մասնավորապես, 2020- ին հատկացումները կազմել են 20,398,977.7 դրամ, իսկ 2021- ին նվազել է մինչև 19,082,132.3 դրամ։
Հատկանշական է նաև, որ կառավարությունը ֆինանսներ է կենտրոնացրել եվրոբոնդերի միջոցով, սակայն որտե՞ղ են այդ միջոցներն արտահայտվում՝ հասկանալի չէ, քանի որ, դրանով հանդերձ, ծրագրերի ֆինանսավորումները նվազում են՝ առաջացնելով խնդրահարույց վիճակ։
«Վարակիչ հիվանդությունների կանխարգելման» ծրագրի ֆինանսավորումը, որը նախորդ տարի կազմել է 2,869,857.9 դրամ, նվազել է մինչև 2,609,895.2 դրամ, և սա՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի տարածման պայմաններում․․․ Փոխարենը նոր ծրագիր է կազմվել՝ բնակչության սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացում, որի համար հատկացվել է 3.3 մլն դրամ։
Չնչին աճել է «Շտապ բժշկական օգնություն» ծրագրի ֆինանսավորումը, նախորդ տարվա 4,292,270.0 դրամի փոխարեն դարձել է 5 մլն դրամ։
«Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում» ծրագրի ֆինանսավորումը աճել է 1.1 մլն դրամով, հասնելով 15.8 մլն դոլարի։
Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծրագրի ֆինանսավորումն աճել է (նախորդ տարի՝ 27,104,075.3, ընթացիկ տարի՝ 27,205,517.3)։ Դեղապահովումը նույնպես աճել է՝ հասնելով գրեթե 3.5 մլն դրամի։
























Comments