top of page

Ամերիկյան խոշոր ՏՏ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է խափանումների ֆոնին

Oct 5, 2021
1 min read

Facebook-ի բաժնետոմսերի գինը երկուշաբթի նվազել է 4,89%-ով՝ սոցցանցի աշխատանքում զանգվածային խափանումների մասին հաղորդագրությունների ֆոնին: Այդ են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները:


Ամերիկյան այլ խոշոր ՏՏ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նույնպես նվազել է։ Այդպիսով, Twitter-ի բաժնետոմսերի արժեքն առևտրային օրվա ավարտին իջել է 5,79%-ով, Alphabet-ինը (ընկերություն, որին պատկանում է Google-ը)` 2,11%-ով, Amazon-ինը՝ 2,85%-ով, Apple-ինը` 2,46%-ով:


NASDAQ էլեկտրոնային բորսայի ինդեքսն առևտրի փակման պահին նվազել է 311,22 կետով (2,14%) և կազմում է 14255, 48 կետ: Ամերիկյան արդյունաբերական Dow Jones-ի ինդեքսն ընկել է 323,27 կետով (0,94%)՝ մինչև 34003,19 կետ: S&P 500 ինդեքսը նվազել է 56,55 կետով (1,3%) և կազմել մոտ 4300,49 կետ:


Ինչպես նշել է CNBC հեռուստաընկերությունը, գլոբալ խափանումն ամենամեծն է 2008 թվականից ի վեր, երբ Facebook-ի ծառայությունների աշխատանքը մեկ օրով խափանվեց: Այն ժամանակ սոցիալական ցանցից օգտվողների թիվը կազմում էր մոտ 80 միլիոն, իսկ այսօր արդեն՝ մոտ 3 միլիարդ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page