top of page

ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը Հայաստանում շատ տպավորիչ է․ Շվեդիայի դեսպան

Oct 11, 2021
1 min read


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:


Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Եվ հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը:


Անդրադառնալով թվայնացման հարցում Շվեդիայի կառավարության կողմից մշակված և իրականացվող հաջող ռազմավարությանը՝ նախարարն այս ուղղությամբ ևս կարևորել է համագործակցության հեռանկարները: «Հայաստանը կարող է գրավիչ լինել միջազգային ներդրողների համար, եթե մենք թվայնացված հանրություն ունենաք: Ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով», - նշել է Վահագն Խաչատուրյանը:


Խոսելով օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունները և հավելել, որ Հայաստանն ու Շվեդիան իրարից շատ տարբեր լինելով՝ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Դեսպանը նշել է, որ Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զգալի առաջընթաց է նկատվում և այս առումով ողջունելի է համարել կառավարության մոտեցումն ու ոլորտին ցուցաբերած աջակցությունը: Սվենսոնն ընդգծել է, որ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը Հայաստանում շատ տպավորիչ է:


Դեսպանը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են տաղանդների ներգրավմամբ և այդ նպատակով արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում կրթական համակարգում բազմաթիվ կրթաթոշակներ են տրամադրվում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ մասնագիտական փորձի փոխանակման, էկոհամարգի զարգացման, երկու երկրների ստարտափների համագործակցության, կրթական ծրագրերի շրջանակներում։ Նախարարը և դեսպանը համոզմունք են հայտնել, որ հայ-շվեդական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page