Տուգանքներ է սահմանվել արտադրական կանեփի արտադրության պահանջների խախտման համար

Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի պահանջների խախտման համար կլինեն տուգանքներ։
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը։
Տիգրան Գաբրիելյանը արտադրական կանեփի արտադրության ճանապարհային քարտեզի տրամաբանական քայլերից մեկն է սա համարում, որը զսպող մեխանիզմ կլինի ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների համար։
Մասնավորապես, ըստ փոփոխությունների՝ սահմանվել են մի շարք դրույթներ, Լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը լիցենզիա չունեցող անձին փոխանցման, քվոտայով նախատեսված սահմանափակումների խախտման, օրինական պահանջների չկատարելու դեպքում սահմանվել են տուգանքներ։ Նախատեսում է յուրաքանչյուր դեպքի համար տուգանել մինիմալ աշխատավարձի 5-25 հազարապատիկի չափով։
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հավելեց, որ թերի են լրացումները, համաչափություն պետք է ապահովել։
«Արդյոք երկու տոննա և 20 տոննա փոխանցելը նույն պատժաչափն է նախատեսում։ Դուք հստակ պետք է նշեք խախտման որ չափը, ի՞նչ չափով է տուգանվում։ Կարևոր է , որ կարողանաք կանխարգելող միջոցառումներ անեք, ունենանք լաբորատորիա, որ ապրանքը հենց ընդունելու ընթացքում ստուգի, որ կարողանանք արտադրողին չդնենք ծանր դրության մեջ։ Կարո՞ղ է սերմերի մշակումից հետո գաք ասեք՝ սա ուրիշ կանեփ է, այլ ոչ արտադրական»։























Comments