top of page

Երևանի մանկապարտեզներում աղիքային ցուպիկի հարուցիչներ են հայտնաբերվել

  • Jun 15, 2021
  • 1 min read


Երևանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։


Հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:


Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հայտնաբերվել է նաև ընտանեկան 2 օջախ (1 օջախ՝ 1 դեպքով և 1 օջախ՝ 3 դեպքով), երբ պացիենտներն ունեցել են նույն ախտանշանները և, ինչպես նախադպրոցական կազմակերպությունների հոսպիտալացված պացիենտները, սննդում օգտագործել են «Բիոկաթ» արտադրատեսակի կաթնամթերք: Հոսպիտալացված պացիենտներից 6-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:


Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում իրականացվել են նաև «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում հոսքագծի տարբեր հատվածներից շրջակա միջավայրի և աշխատակիցների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում՝ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են շեղումներ, անձնակազմի ձեռքերից և արտահագուստից վերցված նմուշներում հայտնաբերվել է ախտածին ստաֆիլակոկ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page