Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը մեկ տարով հետաձգվում է
Oct 14, 2021
1 min read

Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստում 88 անդամները համաձայնել են հետաձգել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեկ տարով՝ մինչև 2022 թ. աշուն, որը պետք է կայանար Թունիսի Ջերբա քաղաքում հաջորդ ամիս. այդ մասին գրում է France-24-ը։
Այս որոշումը, ըստ երևույթին, կապված է Թունիսում քաղաքական իրավիճակի հետ:
Նախագահ Կաիս Սաիեդի կողմից նախորդ կառավարության լուծարումից տասնմեկ շաբաթ անց՝ երկուշաբթի օրվանից, Թունիսը նոր կառավարություն ունի։























Comments