Թուրքիան նորից փոխում է հայկական Պորտասարի անունը
- Jun 28, 2021
- 1 min read

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։ Վերջինս պատմական հայկական Պորտասարն է, որն արդեն մի անգամ թուրքերն անվանափոխել էին՝ կոչելով Գյոբեքլիթեփե, գրում է ermenihaber-ը։
Էրսոյը նշել է անվանափոխության պատճառը։ Ըստ նրա՝ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100 կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։
«Ուստի անունը կդնենք «12 բարձունք» (12 թեփե): Այն մեծ ճանաչում կունենա»,-ասել է նախարարը:
Comments