top of page

Թուրքիայի և Արևմուտքի աջակցությամբ Ադրբեջանը «ձեռնոց» է նետում ՌԴ-ին

Sep 6, 2021
1 min read


Ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայվել Ղարաբաղում, որը Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մաս է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:


Ադրբեջանը «ձեռնոց» է նետում ՌԴ-ին՝Թուրքիայի և Արևմուտքի աջակցությամբ: Ալիևի մեսիջը Մոսկվային հստակ է՝ 4.5 տարի անց, երբ լրանա ռուսական խաղաղապահների Արցախում գտնվելու ժամկետը ռուս խաղաղապահները պետք է հեռանան, Ադրբեջանը չի պատրաստվում երկարաձգել նրանց գտնվելու ժամկետն Արցախում:

Բաքվի մեսիջը թելադրվում է Անկարայից և Արևմուտքից՝ Թուրքիան դե-ֆակտո կլանել է Ադրբեջանը։ Դա պանթուրքական ռազմավարության միայն առաջին փուլն է: Ադրբեջանը պանթուրքական պլացդարմ է Անկարայի հաջորդ թիրախները Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներն են՝ նավթով և գազով հարուստ Ղազախստանն ու Թուրքմենստանը, իսկ Իրանի և ՌԴ-ի թուլացման պարագայում՝ նաև այդ երկրների թյուրքախոս տարածաշրջանները:


Արևմուտքին ձեռնտու է թուրքական էքսպանսիայի միջոցով ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, Կենտրոնական Ասիայից և հնարավորության դեպքում նաև Ղրիմից։ Անկարան մեծ ազդեցություն ունի Ղրիմի թաթարների վրա:


Բաքվի մեսիջը նաև ահազանգ է հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար: Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական ուժ է կիրառելու ռուսական խաղաղապահների դուրս բերումից հետո: Ալիևյան ռեժիմը չի համակերպվելու հայկական Արցախի Ստեփանակերտում հայ բնակչության առկայության հետ: Հայաստանն ու Արցախը ռուսական ռազմատեխնիկական, ֆինանսական աջակցությամբ պետք է պատրաստվեն նոր պատերազմի: Արցախին զուգահեռ Բաքվի թիրախում է նաև Սյունիքը Մեծ Թուրան կառուցելու ծրագիրը շարունակում է մնալ ակտուալ:


Հայոց բանակի արդիականացումը Հայաստանի ու Արցախի փրկության միակ ճանապարհն է։ Դա պետք է արվի ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային կապերի խորացման հետ մեկտեղ:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page