Թուրք-ադրբեջանական տանդեմը թալիբներին կարող է տեղափոխել արցախյան գոտի․ Լուսինե Ժամհարյան
- Aug 15, 2021
- 1 min read

Թալիբան շարժումը Աֆղանստանում նորանոր տարածքներ է վերցնում հսկողության տակ: Աֆղանստանում իսլամիստական ուժերի՝ Թալիբան շարժման իշխանության գալը փոխում է գեոպոլիտիկ իրավիճակն այդ կարևորագույն տարածաշրջանում՝ միջնորդավորված կերպով Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներն ազդեցություն ունեն նաև Հարավային Կովկասի վրա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանը
«Պանիսլամական արտաքին քաղաքական ուղենիշներով շարժվող Թուրքիան փորձելու է կապեր հաստատել Թալիբան շարժման հետ՝ Աֆղանստանում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով: Չպետք է մոռանալ, որ Թալիբան շարժման վրա մեծ ազդեցություն ունի միջուկային տերություն Պակիստանն՝ այդ երկրի հատուկ ծառայությունները: Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիան փորձելու է ընդանուր շահեր գտնել Թալիբան շարժման հետ:
Թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է Թալիբան շարժման մարտիկներին, որպես վարձկաններ, տեղափոխել արցախյան հակամարտության գոտի՝ ապագայում Արցախի և Հայաստանի դեմ այդ ուժերին օգտագործելու համար»,- նշել է նա։
Comments