top of page

Թուրքիան մեղադրվում է մանկահասակ երեխաներին Լիբիայի պատերազմում օգտագործելու համար

Oct 8, 2021
1 min read

Լիբիան և Թուրքիան խախտել են «Հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» պարտավորությունները՝ ամրագրված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այդ մասին նշվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում, որում քննված են 2016-ից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները։

Ըստ զեկույցի՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել են նաև անչափահաս (մանկահասակ) զինվորներ, որոնց Լիբիա տեղափոխել է Թուրքիան։

«Թուրքիան միջնորդել է, որ 15-18 տարեկան սիրիացի երեխաներ հավաքագրվեն և վճարվեն Լիբիայի ազգային բանակի դեմ պատերազմելու համար», - շեշտվել է զեկույցում։

BBC թուրքերեն ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքել են մեղադրանքը՝ այն բնորոշելով անհիմն։

Նշենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպարտամենտը ևս Թուրքիան դասել էր անչափահաս զինվորների օգտագործման մեջ ներգրավված երկրների ցանկում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page