top of page

Թուրքիան էլեկտրահաղորդակցման գծեր է անցկացրել դեպի Իդլիբ

Jul 12, 2021
1 min read

Թուրքիան շարունակում է իր ազդեցությունը մեծացնել փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս անգամ էլ Անկարան որոշել է էկելտրաէներգիա մատակարարել Սիրիայի՝ ներկայում 3 մլնի-ի հասած բնակչությամբ Իդլիբ քաղաքին:


Իդլիբում արդեն տեղադրվել են հարևան Թուրքիայից եկող Էլեկտրաէներգիայի ստորգետնյա հաղորդակցման գծերը: Նշվում է, որ մայիս ամսից արդեն սահմանին ավելի մոտ գտնվող որոշ հաստատություններ (հիվանդանոցներ, ջրի պոմպակայաններ, փռեր և այլն) արդեն ստանում են Թուրքիաից եկեղ էլ. էներգիա:


Իդլիբում, որի բնակչությունը ավելացել է Սիրիայի հակամարտության հետևանքով այդտեղ ապաստանած բազմաթիվ փախստականների հաշվին, վերջին մի քանի տարիներին էլ. էներգիա էին ստանում հիմնականում դիզելային վառելիքով աշխատող գեներատորների միջոցով: Դամասկոսից եկող էլէկտրաէներգիայի մատակարարումը դադարել էր ներքին բախումների և Իդլիբի՝ մի շարք զինված (նաև ահաբեկչական) խմբավորումների վերահսկողության տակ անցնելուց հետո:


Նշենք, որ Թուրքիայի ներխուժումից ու հաստատվելուց հետո Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններում (Աֆրին, Ազազ, Իդլիբ և այլն) գործում են թուրքերենով դպրոցներ, թուրքական մզկիթներ, համալսարանի մասնաճյուղ, ծառայություններ է մատուցում թուրքական փոստային ընկերությունը, գործում է թուրքական «Türk Telekom» բջջային օպերատորի ցանցը և օգտագործվում է թուրքական լիրան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page