top of page

Թուրքիան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» հարթակին․ Թուրքիայի ՊՆ

Nov 8, 2021
1 min read

Անկարան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին. այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։


«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ցուցաբերել են շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծմանը, և նոր դարաշրջանի դուռ են բացել՝ հիմնված կայունության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք, որ հայաստանյան պաշտոնական անձինք, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կօգտվեն այդ պատմական հնարավորությունից՝ ընդունելով «3+3» հարթակի մասին մեր առաջարկը», - Բաքվում «հաղթանակի օրվա» առիթով ելույթ ունենալով՝ հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page