top of page

Թուրքիայից Ադրբեջան է բերվել ԼՂՀ-ում ականազերծման աշխատանքների կատարման համար տեխնիկա. «Թերթ»

May 5, 2021
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են ադրբեջանական բանակի նյութատեխնիկական ապահովմանն ու Արցախի` Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում ականազերծմանն ուղղված աշխատանքները:


Ինչպես հայտնում է Minval.az-ը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջան է ժամանել Թուրքիայից գնած առաջադեմ ինժեներական տեխնիկայի և սարքավորման հերթական խմբաքանակը:


Տեխնիկան և սարքավորումները կփոխանցվեն ադրբեջանական բանակի ինժեներա-սակրավորական ստորաբաժանումներին, որոնք տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում և զբաղվում են ճանապարհների, բնակավայրերի և այլ հատվածների ականազերծման աշխատանքներով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page