Search
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները խոսել են հայ-ադրբեջանական սահմանի մասին
- Aug 18, 2021
- 1 min read

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այդ մասին հայտնում է թուրքական trhaber.com-ը։
Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։
Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ինչի ժամանակ թուրք նախարարը վերահաստատել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին։
Comentarios