top of page

Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերը շարունակում են համատեղ զորավարժություններ իրականացնել

Sep 3, 2021
1 min read

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են համատեղ «SAT» վարժանքները Բաքվում։ Այդ մասին հայտնում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները, փոխանցում է ermenihaber.am-ը։


Զորավարժությունների ընթացքի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում հրապարակում է արել, որտեղ ասվում է, որ իրականացվել են մարտական կրակաhերթեր ատրճանակից և ինքնաձիգից, ինչպես նաև ցուցադրական ձեռնամարտեր բնակելի թաղամասերում։


Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընթացող զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրույթան մեջ նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է զարգացնել հրամանատարների հմտությունները ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման մեջ:


Համատեղ վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page