top of page

Թուրքիան սկսում է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

Aug 26, 2021
1 min read

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Թուրք զինվորականները, հաջողությամբ իրականացնելով իրենց պարտականություններն Աֆղանստանում, պատվով վերադառնում են հայրենիք»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:


Reuters լրատվական գործակալությանն ավելի վաղ երկու թուրք պաշտոնյաներ հայտնել էին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչև օգոստոսի վերջ կլքեն Աֆղանստանի տարածքը:


«Թալիբանը»-ը դիմել է Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու նպատակով տեխնիկական օգնություն տրամադրելու հարցով»,- հայտնել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան՝ նշելով, սակայն, որ թուրքական զորքերի դուրսբերումը բարդացնում է նման առաքելության հնարավորությունը՝ հաշվի առնելով անվտանգային ռիսկերը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page