top of page

Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում

Aug 2, 2021
1 min read

Օգոստոսի 2-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրաէներգիայի չնախատեսված համատարած անջատումներ են գրանցվել։ Մասնավորապես Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Գազիանթեփ, Քոնյա, Բուրսա, Ադանա, Մերսին, Քրքլարելի, Հաթայ, Ուշաք, Մանիսա և էլի մի շարք քաղաքներ մնացել են առանց էլեկտրական էներգիայի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Մինչ սոցցանցերում քաղաքացիները բողոքի ալիք են բարձրացրել, էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատու ընկերությունների ինտերնետային կայքերը խափանվել են, իսկ ընկերությունները որևէ մեկնաբանություն չեն արել։ Էլեկտրամատակարարման ընկերություններից միայն BEDAŞ-ն ու UEDAŞ-ն են բնակիչներին բջջային հաղորդագրություններ ուղարկել՝ տեղեկացնելով, որ անջատումների պատճառը ծագած տեխնիկական խնդիրներն են։


Իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ վերջին շրջանում երկրում օդի ջերմաստիճանը նորմայից զգալիորեն բարձր է, ինչի հետևանքով էլ վերջին շաբաթների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը ռեկորդային մակարդակի է հասել։ Նախարարությունը նշել է, որ մասնակի անջատումները պայմանավորված են հենց այդ հանգամանքով և հավաստիացրել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը արդեն վերականգնվել է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page