top of page

Թուրքիայի ՆԳՆ-ն կասեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում

May 22, 2021
2 min read

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դադարեցնում է կապերն ԱՄՆ անվտանգության ուժերի հետ՝ շարունակելով մեղադրել Վաշինգտոնին 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ, հայտնում է Middle East Eye-ն:


Սոյլուն դադարեցրել է համատեղ նախապատրաստումն ու ծրագրերը Թուրքիայի և Ամերիկայի ոստիկանական ուժերի միջև, մերժել է Միացյալ Նահանգներին վաղ հասանելիությունը կասկածյալների վերաբերյալ թուրքական ոստիկանության տվյալներին և հրաժարվել է ամերիկյան գործընկերներին տեղեկացնել Թուրքիայում հետաքննությունների ընթացքի մասին, հայտնել է թուրք պաշտոնյան MEE-ին:


«Սակայն դա լիովին չի խոչընդոտել ԱՄՆ իշխանությունների հետ համագործակցությանը, քանի որ նրանք կարողացան համապատասխան տեղեկություններ ձեռք բերել հետաքննության ավարտից և դատարան փոխանցումից անմիջապես հետո», - ասել է պաշտոնյան՝ չհայտնելով իր անունը:


Սոյլուի և Վաշինգտոնի միջև թշնմանքը երկար տարիների պատմություն ունի: 2018-ին Թրամփի վարչակազմը ժամանակավորապես սանկցիա կիրառեց Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի նկատմամբ՝ ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրունսոնի ձերբակալման և կալանավորման հետ հետ կապված:


Հաջորդ տարի ԱՄՆ-ը նորից պատժամիջոցներ կիրառեց Սոյլուի և այլ թուրք պաշտոնյաների նկատմամբ Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի դեմ Թուրքիայի հարձակման ֆոնին: «Վերջին պատժամիջոցից ի վեր սեփականության իմ հռչակագրում փոփոխություններ չեն եղել,- կատակել էր նա այն ժամանակ: - ԱՄՆ-ում ես անշարժ գույք չունեմ»:

Սոյլուին մոտ մարդիկ, ME-ին ասել են, որ նա միշտ կասկածանքով էր մոտենում ԱՄՆ-ին, եւ նրա դեմ պատժամիջոցները միայն մոտեցրին ԱՄՆ անվտանգության համագործակցությունը դադարեցնելու նրա քայլերը:


«Հուլիսի 15-ը (2016 թվականի հեղաշրջման փորձը) Թուրքիայում տեղի ունեցավ նրանց [ԱՄՆ] պատվերով»,- չորեքշաբթի հեռուստատեսային մեկնաբանություններում ասել էր Սոյլուն: «Արաբական Միացյալ Էմիրությունները և Միացյալ Նահանգները պատասխանատու են հուլիսի 15-ի իրադարձությունների համար: ԱՄԷ-ն Միացյալ Նահանգների համար ամենակարևոր օպերացիոն գործընկերն է»:


Սոյլուն նաև հայտնել է, որ համաձայն չէ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ հանդիպմանը` չնայած դեսպանատունը պնդում էր դա: «Ես նրան ոչ մի ընդունելություն չեմ նշանակելու: Ես դա կանեմ միայն այն դեպքում, եթե նրանք սկսեն հարգանք ցուցաբերել այս երկրի նկատմամբ»,- ասել է նա:


ԱՄՆ-ի հասցեին նույն մեղադրանքները նախարարից հնչել էին դեռ փետրվարին, ինչը դատապարտում և հերքում էր ստացել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page