F-35 -ների գումարը վերադարձնելու փոխարեն ամերիկյան կողմը Թուրքիային առաջարկել է F-16 կործանիչներ
Oct 18, 2021
1 min read

Թուրքիան 1,4 միլիարդ դոլար է վճարել F-35 ինքնաթիռների ձեռք բերման համար. այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է Աֆրիկա ուղևորվելուց առաջ:
Նա նշել է, որ թուրքական կողմը բանակցություններ է վարում այդ միջոցների վերադարձի վերաբերյալ։ «Ամերիկյան կողմը մեզ առաջարկեց այդ վճարման փոխարեն ստանալ F-16 կործանիչներ: Այս առումով մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ քայլեր՝ մեր երկրի պաշտպանական արդյունաբերության կարիքները բավարարելու համար: Մենք կողմ ենք երկխոսության միջոցով խնդրի լուծմանը», - նշել է Էրդողանը։























Comments