Եվրահանձնաժողովը օգնություն կուղարկի Թուրքիային
Aug 3, 2021
1 min read

Եվրահանձնաժողովը Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի գոտի կուղարկի 3 հրշեջ ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը։
2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել:
Գործի է դրվել ավելի քան 30 ուղղաթիռ, մարման աշխատանքների մասնակցում են ավելի քան 1800 փրկարարներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիային ԵՄ-ից օգնություն էր խնդրել երկրում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար:























Comments