top of page

Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնել

Oct 8, 2021
1 min read

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև Անկարայում գտնվող ամերիկյան մոտ 80 կործանիչի մոդեռնիզացման խնդրանքով:


Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ միլիարդավոր դոլարներ գնահատվող գործարքն ուսումնասիրվում է Պետքարտուղարության և իրավասու կառավարական գերատեսչությունում։ Այն պատասխանատու է ռազմական տեխնիկայի և զենքի արտասահմանյան մատակարարումների համար:


Գործակալությունը հիշեցնում է, որ Պենտագոնի դրական պատասխանի դեպքում գործարքը կարող է արգելափակել Կոնգրեսը: Հանրապետականները և դեմոկրատները վաշինգտոնյան վարչակազմին կոչ են անում ճնշել Անկարային ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պառճառով:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ Անկարան կարող է համագործակցել Մոսկվայի հետ, այդ թվում և կործանիչների ռեակտիվ շարժիչների ստեղծման հարցում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page