top of page

Թուրքիան և Ղազախստանը ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել. «Թերթ»

May 5, 2021
1 min read

Անկարայում ստորագրվել է Ղազախստանի և Թուրքիայի ռազմական համագործակցության ընթացիկ տարվա ծրագիրը, Ղազախստանի պաշտպանության նախարարությանը հղումով գրում է EADaily-ն։


«Փաստաթուղթը ներառում է տարածաշրջանային անվտանգության հարցերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների նախապատրաստման, համատեղ վարժանքների անցկացման ոլորտներում 17 միջոցառում։ Նախատեսվում է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման մարտավարության վերաբերյալ փորձի փոխանակում»,-ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում:


Ծրագրի ստորագրմանը նախորդել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև շտաբային բանակցությունները:


Ինչպես նշվում է, քննարկվել է ռազմական կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը, համաձայնեցվել է 2022-2023 ուսումնական տարում զինծառայողների ուսուցման պլանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page