top of page

Դրական ուղերձներ գալիս են Հայաստանից, բայց այդ ուղերձները չպետք է լինեն միայն բառեր. Չավուշօղլու

Sep 13, 2021
1 min read

Տեղական մի շարք կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարցերին. հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:


Նշելով, որ կոշտ ուժ կիրառում են այն ժամանակ, երբ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չի լինում լուծում գտնել՝ Չավուշօղլուն օրինակ է բերել Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Միջերկրականի արևելյան ափում։ Նա նաև մեջբերել է Ադրբեջանի օրինակը՝ միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրելով հարևան երկրների տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալու համար։


Չավուշօղլուն նշել է՝ անհրաժեշտ է, որ խոսքից գործի վերածվեն Հայաստանի և Թուրքիայի կողմից միմյանց հղվող դրական ուղերձները։


«Մենք տալիս ենք դրական ուղերձներ, որոշ դրական ուղերձներ գալիս են Հայաստանից, բայց այդ դրական ուղերձները չպետք է լինեն միայն բառեր»,- հավելել է Չավուշօղլուն։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page