Թուրքիայում մարվել է անտառային հրդեհների մոտ 200 օջախ. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Aug 6, 2021
1 min read

Թուրքիայում փրկարարները շարունակում են պայքարը երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհների դեմ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, շուրջ 200 հրդեհի օջախ է մարվել:
Հաղորդվում է, որ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողության տակ է առնվել 196 օջախ: Ներկա պահին հրդեհները շարունակվում են Մուղլա, Անթալիա, Այդըն, Դենիզլի և Ըսպարտա նահանգներում:























Comments