Թուրքիայի Դալաման օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա անտառային հրդեհ է բռնկվել
Aug 8, 2021
1 min read

Կիրակի օրը հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավ -արևմուտքում՝ Դալաման միջազգային օդանավակայանի մոտ: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Անտառային տարածքը, որը գտնվում է թռիչքուղուց 400-500 մետր հեռավորության վրա, հրդեհվել է: Օդանավակայանի տերմինալի շենքից երևում են կրակ ու ծխի մեծ սյուն:
Ներկայումս օդանավակայանի տարածքում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է: Հրշեջները փորձում են կրակը մարել ինչպես օդից, այնպես էլ գետնից:























Comments