top of page

Աքարը հակադարձում է Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման մասին հայտարարություններին. Ազատություն

May 4, 2021
1 min read

«Թուրք զինվորականների Լիբիայում ներկայությունը նպատակ ունի պաշտպանել մեր լիբիացի եղբայրների իրավունքներն ու տեղական օրենքները», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։


Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը հնչել է Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության կազմում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Նաժլա ալ Մանգուշի երեկվա ելույթից հետո։ Դրանում լիբիական դիվանագիտության ղեկավարը կոչ էր անում կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները՝ դուրս բերելով երկրի տարածքում գտնվող բոլոր օտարերկրյա ստորաբաժանումները, այդ թվում` Թուրքիայի աջակցությամբ այստեղ տեղակայված 20 հազար զինյալներին, որոնց մեծամասնությունը ծագումով սիրիացի է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page