top of page

Թուրքիան 24 ժամում 40 անգամ խախտել է Հունաստանի օդային սահմանը. «Tert.am»

May 6, 2021
1 min read

Թուրքիան վերջին մեկ օրվա ընթացքում բազմիցս խախտել է Հունաստանի օդային սահմանը, հայտնում է Greek City Times թերթը։


Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերին պատկանող ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանի օդային սահմանը խախտել են Էգեյան ծովի Հյուսիսարևելյան, Կենտրոնական և Հարավարևելյան շրջաններում։


3 զույգ F-16 կործանիչ, որոնցից 4-ը` զինված և ռազմածովային ուժերին պատկանող երկու ART-72 ինքնաթիռ օդային սահմանը խախտել են ընդհանուր առմամբ 40 անգամ, որոնցից երկուսի դեպքում F-16 կործանիչներն անցել են Այնուս և Պանագա կղզիների վրայով՝ ընդամենը 6 կիլոմետր բարձրության վրա։


2020 թվականի ընթացքում Թուրքիան Հունաստանի օդային սահմանը խախտել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 400 անգամ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page