Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում անօդաչու թռչող սարքերի ավիաբազա կստեղծի
May 31, 2021
1 min read

Թուրքիան աշխատում է իր կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում չշահագործվող ռազմական օդանավակայանն անօդաչու թռչող սարքերի ավիաբազայի վերածելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է CNN լրատվականի թուրքական ծառայություն։ Օդանավակայանի վերափոխման մասին որոշումը կայացվել է Թուրքիայի և Լիբիայի միջև 2019 թվականին երկու երկրների ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո։ Անօդաչու թռչող սարքերի ավիաբազան կօգտագործվի ինչպես զինված, այնպես էլ անզեն ԱԹՍ-ների տեղակայման համար։























Comments