Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել
Sep 8, 2021
1 min read

Թուրքիայի արևմուտքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ հայտնում է Hürriyet-ը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
Պարբերականի տվյալով՝ ինքնաթիռը կործանվել է Սաքարյա նահանգի Գոքգյոզ շրջանում՝ Ստամբուլից մոտ 180 կմ հեռավորության վրա:
Զոհերի ու վիրավորների մասին, ինչպես նաև թե քանի մարդ է եղել օդանավում վթարի պահին, տեղեկություն առայժմ չկա:























Comments