top of page

Թուրք-իրանական սահմանին սպանվել է թուրք հատուկջոկատային

May 14, 2021
1 min read

Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում քուրդ գրոհայինների կողմից բացված կրակի հետրանքով թուրքական ոստիկանության հատուկջոկատային է սպանվել։


Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):


Թուրքիայի ՆԳՆ-ի պնդմամբ` «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները հարձակումն իրականացրել են Իրանի տարածքից:


Նշենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page