top of page

Թուրքիան Իրանի սահմանին կառուցում է անվտանգության պատ

Oct 8, 2021
1 min read

Թուրքիայի Շալդրանի շրջանում՝ Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն ավարտվել է։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ 64 կիլոմետր երկարությամբ անվտանգության պատը կառուցվելու է երեք փուլով։


Վանի նահանգապետը տեղեկացրել է, որ Թուրքիա-Իրան սահմանի կանխարգելիչ միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել է:


Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ լիճը Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների հիմնական ճանապարհներից է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page