top of page

Թուրքիայում կրկին ջրհեղեղներ են. կան զոհեր

Aug 12, 2021
1 min read

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։


«Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ էլ Բարթինի նահանգից համարվում է անհետ կորած», -նշված է հայտարարության մեջ։


Թուրքիայում Սև ծովի ափամերձ հատվածում գտնվող Սինոփ, Սամսուն, Բարթին, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ էր սկսվել։


Ջրհեղեղի պատճառով տարհանվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։


Քարաբյուք նահանգում ջրհեղեղը կամուրջ է փլուզել, որի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


Հորդառատ անձրևի հետևանքով վնասվել է նաև Բարթին-Քարաբյուք նահանգներն իրար կապող ավտոճանապարհը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page