Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Aug 13, 2021
1 min read

Թուրքիայի հյուսիսում հորդառատ անձրևներին հաջորդած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 27-ի։ Այդ մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի արտակարգ իրավիճակների ու բնական աղետների նախարարությանը:
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 17 զոհերի մասին։
Հիշեցնենք, որ մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են հրդեհները, հյուսիսում հեղեղներ են։ Աղետների հետևանքով մի քանի հարյուր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։























Comments