top of page

Թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի առափնյա ծառայության նավի ուղղությամբ

Jul 16, 2021
1 min read

Թուրքական մոտորանավակը կրակ է բացել Կիպրոսի առափնյա ծառայության նավի ուղղությամբ կղզու հյուսիսարևմտյան շրջանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով կիպրական աղբյուրին:


«Թուրքական առափնյա ծառայությունը լուրջ սադրանք է իրականացրել` կրակ բացելով Կիպրոսի Հանրապետության առափնյա ծառայության նավի ուղղությամբ, որը կանոնավոր հերթապահություն էր իրականացնում լուսաբացին Կատո Պիրգոս շրջանի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով` անձնակազմի երեք անդամ ունեցող առափնյա ծառայության փոքր նավը, որը պայքարում է Թուրքիայից անօրինական միգրացիայի դեմ, ժամը 3:30-ի սահմաններում նկատել է թուրքական հերթապահ նավը` նավահանգստից 11 ծովային մղոն հեռավորությամբ»,- ասվում է կիպրական աղբյուրի հաղորդագրության մեջ:


Թուրքական նավից կրակ է բացվել վախեցնելու նպատակով: Կիպրական ռադիոհեռարձակող ընկերությունը հայտնել է, որ թուրքական առափնյա ծառայության նավը շարունակել է հետապնդել կիպրոսցի ծովայիններին, մինչև վերջիններիս մուտքը Կատո Պիրգոս ձկնորսական նավահանգիստ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page