top of page

Կգլխատենք նրանց, ովքեր մարտահրավեր կնետեն մեզ. Թուրքիայի նախագահի խորհրդական. «Greek City Times»

May 15, 2021
1 min read

Թուրքիայի նախագահի՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընը Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության սրման ֆոնին անցել է լուրջ սպառնալիքների: Այս մասին գրում է Greek City Times պարբերականը:


Նա հայտարարել է՝ «Ամերիկային մեր առաջարկը կրկնում ենք: Հունիսի հանդիպումը (ՆԱՏՕ-ի գագաթնաժողով - խմբ.) մեր սիրելի դաշնակից ԱՄՆ-ին տրված վերջին հնարավորությունն է»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընն ավելացրել է, որ Թուրքիան պատրաստվում է Ջո Բայդենի ղեկավարությամբ անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Մենք պատրաստ ենք գլխատել նրանց, ովքեր մարտահրավեր են նետում մեզ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page