top of page

Թուրքիայի մեջլիսում կին պատգամավորները կռվի են բռնվել

Dec 17, 2021
1 min read

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել նրանց. այդ մասին հայտնում է Ermenihaber-ը։


Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ ԺՀԿ-ի անցյալը խավար է և ցավով լի։


Նրան հակադարձել են ԺՀԿ-ականներ Գյուլիզար Բիչեր Քարաջան և Բուրջու Քյոքսալը՝ պաշտպանելով ԺՀԿ նախկին գործիչներին և նրանց քաղաքականությունը։


Ընդմիջմանը լարվածությունը վերածվել է քաշքշուկի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page