top of page

Թուրքիան տևական ժամանակ անց վերաբացել է Մոսուլում իր հյուպատոսարանը. «168.am»

May 7, 2021
1 min read

Թուրքիան վերաբացել է Իրաքի Մոսուլ քաղաքի իր հյուպատոսարանը: Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի Մոսուլի ներկայիս հյուպատոս Մեհմեթ Քյուչյուքսաքալլըն:


Նշենք, որ Մոսուլում թուրքական հյուպատոսարանը 2014թ. հարձակման էր ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից: ԻՊ-ի զինյալները պատանդ էին վերցրել հյուպատոսարանի 49 աշխատակցի, այդ թվում՝ այդ ժամանակվա Մոսուլի գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին:


Մոսուլը նախկինում տևական ժամանակ գտնվել է ԻՊ զինյալների վերահսկողության տակ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page