top of page

Թուրք զինվորականները ուղևորվել են Ռումինիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին

May 19, 2021
1 min read

Թուրք զինվորականների երկրորդ խումբն է մեկնել Ռումինիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Steadfast Defender Europe 2021» և «Defender Europe 2021» զորավարժություններին:

Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է tert.am-ը:


«Defender Europe 2021» զորավարժությունն անցկացվում է 26 երկրից ավելի քան 30 000 զինծառայողների մասնակցությամբ «Steadfast Defender 2021» զորավարժություններին զուգահեռ, որում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրների զինված ուժեր`մարտական պատրաստության հմտությունները զարգացնելու և Միացյալ Նահանգները և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու համար:


Զորավարժություններին ներգրավվել են Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլու քաղաքում տեղակայված 66-րդ մոտոհրաձգային բրիգադի անձնակազմը, որը հանդիսանում է բարձր պատրաստության օպերատիվ խումբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page