top of page

Թուրքիան և Պակիստանը համատեղ հարվածային անօդաչու թռչող սարքեր կմշակեն

Aug 21, 2021
1 min read

Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ:


Ինչպես տեղեկացնում է «Anadolu» լրատվական գործակալությունը, TUSAŞ-ում հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում:


Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա: Նախատեսվում է Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների համատեղ արտադրություն հիմնել:


TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը վստահություն է հայտնել, որ Պակիստանի հետ պայմանագիրը օգուտ կբերի Թուրքիայի ԱԹՍ արդյունաբերությանը:


«Մեր անօդաչու թռչող սարքերն ավելի հզոր կդառնան»,- ընդգծել է Կոտիլը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page