Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա 14 զոհ, 18 վիրավոր (լուսանկարներ)
Aug 8, 2021
1 min read

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Բալըքեսիր նահանգում, վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս: Ըստ Trafik İzmir-ի, միջադեպի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է, 18-ը` վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին: Էդեմիտ ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և` դեռևս անհայտ պատճառով, շրջվել: Դրա հետևանքով 11 մարդ մահացել է տեղում, ևս երեքը մահացել է հիվանդանոցում:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, կատարվում է հետաքննություն:

























Comments