Անկարայում անկարգություններ են. սիրիացիների վրա հարձակումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան
Aug 13, 2021
1 min read

Թուրքական իշխանությունները ձերբակալել են 76 մարդու՝ Անկարայի՝ մեծ թվով սիրիական բնակչություն ունեցող թաղամասի վրա կատարված զանգվածային հարձակման առնչությամբ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանությունը:
Ինչպես նշում է Ahval-ը, ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է ուշադրություն չդարձնել սադրիչ լուրերին և հրապարակումներին սոցիալական ցանցերում և օգնել անվտանգության ուժերին:
Չորեքշաբթի ամբոխը գրոհել է սիրիացիների տները և ձեռնարկությունները Անկարայի Ալթընդաղ բանվորական շրջանում, որտեղ երկու օր առաջ երկու երիտասարդ թուրք տղամարդ վիրավորվել էր տեղի թուրքերի և սիրիացիների միջև ծեծկռտուքի ժամանակ։























Comments