Ռուսաստանը Թուրքիային կվաճառի S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ
Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։ Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միխեևը ընդգծել է, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են հասել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կպա,տոնականացվեն։
Կողմերի միջև S-400 համակարգերի առաջին առքուվաճառքի պայամանագրով նախատեսված մատակարարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից ավելի վաղ։ Առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերապահվել է S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախապատվության իրավունք։
Comments