Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր
Aug 3, 2021
1 min read

Թուրքիայի հարավում՝ Անթալիայի մոտ, տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ՌԴ 4 քաղաքացի զոհվել է:
Ռիա նովստիի հաղորդմամբ, 22 ռուսաստանցիների օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել:
Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ 4 ռուս զոհվել է, իսկ 16-ը՝ ստացել վնասվածքները: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական բուժհաստատություններ: Վնասվածք ստացած ռուս զբոսաշրջիկներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:























Comments