top of page

Թուրքական ապրանքների բոյկոտի ֆոնին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանումը է 94,4%-ով. «Tert.am»

May 6, 2021
1 min read

Դեպի Սաուդյան Արաբիա Թուրքիայի արտահանումները գրեթե զրոյի են հավասարվել այն բանից հետո, երբ թագավորությունը ոչ պաշտոնական բոյկոտ է սահմանել թուրքական ապրանքների վաճառքի վրա, հայտնում է Ahval թերթը։


Թուրքիայի արտահանողների օրենսդրական մարմնի տեղեկությունների համաձայն՝ արտահանումների տարեկան ծավալը նվազել է 94,4 տոկոսով՝ ապրիլին հասնելով 11,25 միլիոն դոլարի։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է վերականգնել թագավորության հետ հարաբերությունները, որոնք ճգնաժամի մեջ են Ստաբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության և Լիբիայում երկու երկրների միջև առկա տարաձայնությունների հետևանքով։


Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են պետական մակարդակով թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտ հայտարարելու մասին տեղեկությունները։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page