top of page

Թուրքիայի ՊՆ նախարարը քննադատել է ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդերին. «Թերթ»

May 4, 2021
1 min read

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, թուրքական զորքերի ստորաբաժանումներ կատարած այցի ընթացքում, քննադատել է Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի քուրդ զինյալներին ցուցաբերված աջակցությունը, հայտնում է Ahval թերթը։


Աքարը գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերի և ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հասան Քուչուքաքյուզի ուղեկցությամբ ստուգողական այց է կատարել Էսքիշեհիր նահանգի Մարտական օդուժի հրամանատարություն, որտեղ ելույթ է ունեցել Իրաքում տեղի ունեցած վերջին մարտական գործողությունների վերաբերյալ՝ բարձր գնահատելով, հակառակ «ծանր պայմաններին», «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ իրականացրած գործողությունները և քննադատելով քուրդ զինյալներին ԱՄՆ-ի աջակցությունը։


«Ցավոք որոշ երկրներ, որոնց մենք ընկերոջ կարգավիճակով ենք ընդունել, հրթիռներ են տվել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»-ը, ուստի յուրաքանչյուրը վտանգ է ներկայացնում մեզ համար», - ասել է պաշտպանության նարախարարը։


Թերթը նշել է, որ վերջերս Անկարան ռազմական գործողություններ է սկսել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ Իրաքում, որտեղ գտնվում է կազմակերպության շտաբը, իսկ Թուրքիան, իր հերթին, 10 հենակետ ունի Իրաքի ներսում։


Վերոնշյալ գործողությունները քննադատվել են Իրաքի կողմից՝ որպես իր ինքնիշխանության ոտնահարում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page