Search
Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել. կա 6 զոհ
- Jul 17, 2021
- 1 min read

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսն անհետ կորած են. գրում են տեղական լրատվամիջոցները:
Մասնավորապես, տեղատարափ անձրևները հարվածել են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե նահանգին, վնասվել են թեյի տնկարկները, որոնցով հայտնի են այս վայրերը, գրում է swissinfo.ch կայքը: Երկրի այս հատվածում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:
Comments