top of page

Թուրքիան պետք է զորքերը դուրս բերի Աֆղանստանից. «Թալիբան»

Jun 12, 2021
1 min read

Թուրքիան պետք է դուրս բերի զորքերն Աֆղանստանից՝ 2020թ. համաձայնագրի համապատասխան։ Այս մասին ասել է «Թալիբանի» ներկայացուցիչը՝ փաստորեն մերժելով Անկարայի առաջարկությունը՝ պահպանել և կառավարել Քաբուլի օդանավակայանը ԱՄՆ ղեկավարությամբ ՆԱՏՕ ուժերի հեռանալուց հետո, տեղեկացնում է Reuters-ը։


Այս դիրքորոշումը լուրջ հարցեր է առաջացնում Միացյալ Նահանգներում, այլ երկրներում և Քաբուլում առաքելություններ ունեցող միջազգային կազմակերպություններում այն առնչությամբ, թե ինչպես անվտանգ տարհանել իրենց զորակազմերը դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանից։ Բացի այդ, դա կխորտակի Անկարայի՝ Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու համար օգտագործելու հույսերը։


«Թուրքիան ՆԱՏՕ ուժերի մասն էր վերջին 20 տարիներին, ուստի նրանք պետք է հեռանան Աֆղանստանից այն համաձայնագրի հիման վրա, որը մենք ստորագրել ենք ԱՄՆ-ի հետ 2020թ. փետրվարի 29-ին»,- Reuters-ին ասել է թալիբների ներկայացուցիչ Սուհայլ Շահինը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page