top of page

Համատարած հրդեհները կաթվածահար են արել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը

Aug 4, 2021
1 min read

Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է երկրի զբոսաշրջության ոլորտին։

Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել է զբոսաշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը վերածվել է աղետի գոտու, հայտնում է ermenihaber-ը:


Նշենք, որ զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության կարևոր սնուցող երակներից է։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը առնվազն 20 միլիոն զբոսաշրջիկի այց էր ակնկալում, բայց առաջին կիսամյակում դեռ ընդամենը 5․7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page