Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ստանձնել է անտառների հրդեհման պատասխանատվությունը
- Aug 1, 2021
- 1 min read

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Yeni Şafak թերթին:
Նշվում է, որ կազմակերպությունը կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է. «Քանի որ թուրքական ռեժիմը չի հասկանում ոչ մի այլ լեզու, ժամանակն է նրան ծնկի բերել կրակով»:
Պաշտոնական աղբյուրները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։


























Comments